Հայտնի հաղորդավար, շուումեն Մաքսիմ Գալկինը Մոսկվայում իր Bentley ավտոմեքենայով վթարի է ենթարկվել:

Dni.ru-ի փոխանցմամբ, Գալկինը, բարեբախտաբար, վթարի ընթացքում չի տուժել, սակայն նրա մեքենան շատ է վնասվել:

Հաղորդավարը նշել է, որ ինքը շտապում էր նկարահանումների, երբ կարմիր լույսի տակ նրա մեքենային մեծ արագությամբ միկրոավտոբուս է հարվածել:

Շոումենի խոսքով, մեքենան զգալիորեն վնասվել է, սակայն լավն այն է, որ մեքենան ապահովագրված է եղել:

Գալկինը նշել է, որ ինքը չի տուժել, ուղղակի մի փոքր վախեցել է: