Անգլիայի Ուիլտշիր նահանգում գտնվող մեգալիթյան «Սթոունհենջ» հուշակոթողի կառուցման վայրի հանելուկը, որը երկար ժամանակ եղել է պատմաբանների և հնագետների ուշադրության կենտրում, կարող է բացահայտվել:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ Բրիտանիայի նախապատմության ամենախորհրդավոր գաղտնիքներից մեկի բացահայտումը կարող է կապված լինել տեղանքով հոսող տաք աղբյուրների առկայության հետ։ Այս մասին նշում են Amesbury Museum-ի գիտնականները, որոնք տարիներ շարունակ ուսումնասիրում են Սթոունհենջի առեղծվածը:

Պատմաբանները կարծում են, որ հուշակոթողի մոտակայքում հայտնաբերված տաք ավազանները, որոնք տասնյակ հազարավոր տարիների ընթացքում չեն ուսումնասիրվել, գոյություն են ունեցել դեռևս մ.թ.ա. 7596 թվականին:

Ավազանները սնվել են աղբյուրի շնորհիվ, որի շնորհից այստեղ հոսող ջրերը չեն սառել անգամ ցրտաշունչ ձմռանը: Սա հիմք է հանդիսացել գիտնականների համար՝ ենթադրելու, որ այդ ջրերը կենսական նշանակություն են ունեցել սառցե դարաշրջանում և դրանից հետո: