ԱՄՆ-ի Յուտա նահանգի բնակիչ Դելլին Սմիթը հատուկ աթոռ է պատրաստել արշավականների համար, որը կարելի կիրառել ժայռ մագլցելիս հանգստանալու համար, գրում է Daily Mail-ը:

Ամերիկացի դիզայները, ով նաև փորձառու ալպինիստ է, աթոռը պատրաստել է ժայռամագլցման պարաններից, որոնք այլևս չէր օգտագործում: 27-ամյա երիտասարդը աթոռը տեղադրել է Rock Canyon ագարակում գտնվող ժայռի 100 մետր բարձրության վրա՝ այն ժայռին ամրացնելով ճարմանդների օգնությամբ:

Երկու պարաններից և մետաղյա շրջանակներից կազմված աթոռը ցանկացողները կարող են այն գնել eBay-ի կայքից: