Իտալիայում նոր սկանդալ է հասունանում 77-ամյա նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական կյանքի շուրջ:

Korrespondent.net-ի փոխանցմամբ, բուլղարացի դերասանուհի և պրոդյուսեր Միշել Բոնևը իր բլոգում գրառում է կատարել այն մասին, որ Բեռլուսկոնիի 28-ամյա նեապոլիտանուհի հարսնացու Ֆրանչեսկա Պասկալեն լեզբուհի է:

Բոնևը նշել է, որ Ֆրանչեսկայի և Սիլվիոյի սիրավեպը էժանագին ներկայացում է, քանի որ Ֆրանչեսկան լեզբուհի է, իսկ ինքը նրա հետ եղել է ընկերուհուց ավելի մտերիմ:

Սեպտեմբերի վերջին Պասկալեն հայտարարել էր, որ կարողացել է գերել նախկին վարչապետին և նրանք պատրաստվում են ամուսնանալ: