Ֆիլիպինցի շեֆ-խոհարար Անգելիտո Արանետա-կրտսերը պատրաստել է աշխարհի ամենաթանկ սուշին, գրում է Luxlux.net-ը։

Ճապոնական խոհանոցը եղել և շարունակում է մնալ ամենահայտնին ամբողջ աշխարհում։ Այդ ուտեստները ոչ պակաս հայտնի են նաև Ֆիլիպիններում։ Սակայն խոհարարության պատմության մեջ մտնելու համար պետք է որևէ առանձնահատուկ բան անել։ Դա հաջողվել է շեֆ-խոհարար Անգելիտո Արանետա-կրտսերին՝ Մանիլայում գտնվող Karat-Chef ռեստորանում։

Ամենաթանկ սուշին պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ ճապոնական ձավար, մուսկովադո շաքար, 70 տարվա հնեցման արտեզյան ջուր, 12 տարվա բալզամ-քացախ Իտալիայից, ֆուա-գրա (հատուկ ձևով պատրաստված բադի կամ սագի լյարդ), նորվեգական սաղմոն, մանգո, մարինացված վարունգ, ծովախեցգետին, վայրի զաֆրան և մայոնեզ։

Սակայն սուշին իսկապես թանկարժեք դարձնելու համար խոհարարն ավելացրել է 12 եզակի մարգարիտներ, որոնք հայտնաբերվել են Պալավան կղզում և 4 խոշոր աֆրիկյան ադամանդներ՝ յուրաքանչյուրը 0.2 կարատ։ Բացի այդ, բոլոր սուշիները փաթաթված են 24 կարատ ուտելի ոսկով։

Самые дорогие палочки для суши

Աշխարհի ամենաթանկ սուշին ուտելու համար անհրաժեշտ են հատուկ պարագաներ։ Օրինակ, ամենաթանկ փայտիկները սուշիի համար, որոնք պատրաստել է Louis Vuitton բրենդը։ Յուրահատուկ հավաքածուն արժե 450 դոլար։Իսկ ահա ամենաթանկ վայրը, որտեղ կարելի է սուշի ուտել, գտնվում է Նյու Յորքում։ Masa ռեստորանն առաջարկում է յուրահատուկ ճաշացանկ։ Խոհարար Մասա Տակայաման առաջարկում է փորձել ավելի քան 25 տեսակ ուտեստ ճապոնական խոհանոցից։ Նվազագույն պատվերն այստեղ կարժենա 400 դոլար, ընդ որում՝ այդ գումարի մեջ ներառվում է միայն հիմնական ուտեստը և ըմպելիքը։