Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ն այսուհետ թույլ է տալիս իր օգտատերերին խմբագրել իրենց իսկ հրապարակումներն ու կարգավիճակները: Այս մասին գրում է ria.ru-ն:

Այսպիսով, հրապարակումների վերևի աջ անկյունում ներկայացված հրահանգներին ավելացել է «Խմբագրել» (Edit) կոճակը:

Բացի հրապարակման բովանդակությունից, այսուհետ օգտատերերը կարող են փոխել նաև հրապարակման ամսաթիվն ու տեղը:

Նշենք, որ շուտով Facebook-ը պատրաստվում է նոր ֆունկցիա ավելացնել տեսանյութերի հետ կապված: Սոց. ցանցը մշակում է համակարգ, որի միջոցով լրահոսում (newsfeed) հայտնված տեսանյութերը միանալու են ինքնուրույն' առանց որևէ միջամտության: