Երեկ լրացավ դերասան, հաղորդավար, շոումեն Ռաֆայել Ղազանչյանի ծննդյան 38 ամյակը: ArmStar.am-ը շնորհավորեց Ռաֆայելին ծննդյան տոնի կապակցությամբ, զրուցեց օրվա պլանների, նվերների, շնորհավորանքների և այս ու այլ թեմաների մասին. «Արդեն ընտանիքիս անդամների հետ հասցրել եմ նշել, իսկ հիմա էլ պատրաստվում եմ մասնակցել ընկերներիս կազմակերպած երեկույթին: Այսօր իմ պլաններում չկար որևէ կերպ ծնունդս տոնելը, բայց ընկերներս որոշել են ինձ անակնկալ մատուցել»:

ArmStar.am-ի այն հարցին, թե ովքե՞ր են այն ընկերները, ում հետ Ռաֆայելը պատրաստվում է տոնել իր ծնունդը, շոումենը պատասխանեց. «Ասեմ, որ նրանք մեր շոու բիզնեսի ոլորտից չեն: Առհասարակ ես ինձ համար թանկ ու կարևոր առիթները, անձնական տոները' երեխայի ծնունդները, իմ ծնունդը… տոնում եմ ինձ համար շատ թանկ մարդկանց ընկերակցությամբ»:

 

Շարունակությունը` այստեղ: