Ավստրալացի հետազոտողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ էներգետիկ ըմպելիքներն ալկոհոլի հետ խառնելը շատ ավելի վտանգավոր է, քան մինչ այս ենթադրվում էր, գրում է Daily Mail-ը։

Խոսքը, մասնավորապես, Red Bull-ն ու օղին իրար խառնելու մասին է, ինչի հետևանքով մարդը սկսում է ավելի շատ խմել ու, հետևաբար, ավելի շատ է հարբում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Եվրոպայում ու ԱՄՆ-ում յուրաքանչյուր 4 ուսանողից 3-ը խառնում են օղին ու Red Bull-ը։

Ուսումնասիրության ղեկավար Փիթեր Միլլերը պնդում է, որ այն բոլոր հետազոտությունները, որոնցում ասվում է, թե էներգետիկ ըմպելիքներն օղու հետ խառնելու դեպքում մարդու առողջությունը վտանգի չի ենթարկվում, խոշոր ֆինանսավորում են ստացել Red Bull ընկերությունից։

Մինչդեռ Միլլերը պնդում է, որ 2 խմիչքներն իրար խառնած մարդն ավելի ագրեսիվ է դառնում ու տարբեր վտանգավոր իրավիճակներում է հայտնվում։