Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կգլխավորի զինվորականների խումբը և նրանց հետ կհաղթահարի 335 կմ տարածք Անտարկտիկայի սառույցների միջով, գրում է loveradio.ru-ն։
Walking With The Wounded արշավը կազմակերպում է բարեգործական ընկերությունը՝ վիրավոր վետերաններին աջակցելու նպատակով։
Արշավին մասնակցելու համար արքայազնը 24 ժամ կանցկացնի սառցե խցում։
«Նրանք կգնան դահուկներով. արշավի ռեժիմը հետևյալն է՝ 2-ժամյա քայլք, այնուհետ 10 րոպե հանգիստ։ Այդպես կշարունակվի 12 ժամ, որից հետո արշավախումբը վրաններ կբացի»,- պատմել է արքայազնի մամուլի խոսնակը։
Հարավային բևեռ Հարին կուղևորվի նոյեմբերին։ Հիշեցնենք, որ 2011-ին նա արդեն մասնակցել է Հյուսիսային բևեռի արշավին։