Հաղորդավար-ամուսիններ Գոռ Պետրոսյանն եւ Մերի Ներսիսյանը տարբեր տարիներին հեռուստադիտողին ներկայացել են տարբեր նախագծերի շրջանակում: BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Գոռը, ով նաեւ ռեժիսոր է, նոր եթերաշրջանում աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում: Նա մեզ հետ զրույցում պատմել է ինչպես աշխատանքային նորությունների, այնպես էլ ընտանիքի, ամառային հանգստի, դստեր եւ հեղինակած երգերի մասին:):

Գործնական

Ես եւ Մերին 7 տարի միասին աշխատել ենք ուղիղ եթերում, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չեմ դավաճանել նաեւ իմ մասնագիտությանը' ռեժիսուրային: Միասին 3 նախագիծ ենք ստեղծել. կինս գրում էր սցենարն ու վարում, իսկ ես իրականացնում էի նրա մտահղացումները:

Այո, հիմա ես եթերում չեմ. կյանքիս այս փուլում ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, ինչ կատարվում է կադրից դուրս. ստեղծագործական թիմի աշխատանքների պլանավորում, հաղորդման բովանդակության եւ կառուցվածքի մշակում, նկարահանումներ եւ մոնտաժ: Բայց նաեւ կարոտում եմ ուղիղ եթերն, ուստի մի օր, անկասկած, կվերադառնամ:

 

Շարունակությունը` այստեղ: