Պարզվել է, որ վարժարանի ավագ աշակերտները նորեկներին «ընդունել են» արդուկով նրանց վառելով, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:

Լունդբերգի տնօրենը և ողջ ղեկավարությունը աշխատանքից հեռացվել են, իսկ վարժարանը վերջնական փակվելու է վեց ամսվա ընթացքում:

Օգոստոսի 24-ին պարզվել է, որ արդուկի միջոցով տանջանքերից հետո 14 և 15 տարեկան երկու տղաներ ստացել են թեթև այրվածքներ, իսկ ինը տղաներ, ովքեր մասնակցություն են ունեցել այդ տանջանքներին միանգամից հեռացվել են վարժարանից:

Դպրոցական պետական տեսչությունը մինչ այդ էլ պահանջներ է ունեցել վարժարանի հանդեպ՝ աշակերտների մոտ մեկը մյուսի հանդեպ դաժան վերաբերմունքի պատճառով: Փաստեր են նաև բացահայտվել, որ աշակերտներին ստիպել են ուտել գոմաղբ և անգամ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարվել:

Լունդբերգ դպրոց-վարժարանը ստեղծվել է 1896թ-ին: Այնտեղ սովորում են մոտ 200 աշակերտ, որից մեծ մասը տղաներ են: