Վերջերս Մեծ Բրիտանիան նոր քայլեր է ձեռնարկել, որպեսզի ճանաչվի աշխարհում առաջին երկիրը, որտեղ 3 ծնողներից երեխա կծնվի: Նման մեթոդի ժամանակ կօգտագործվի 3 մարդկանց ԴՆԹ-ն, որը հնարավորություն է տալիս կանխել միտոքոնդրիալ հիվանդությունը, սակայն բարձրացնում է բարդ բարոյական հարցեր:
Մեծ Բրիտանիայում ամեն 6500-րդ երեխան կարող է ծնվել միտոքոնդիրալ խանգարմամբ, որը կարող է առաջացնել սրտի, լյարդի, շնչառական համակարգի հիվանդություններ և մկանային խախտումներ:

Միտոքոնդրիալ հիվանդությունը երեխային է փոխանցվում մորից: Որպեսզի ապագա երեխային ազատեն նման հիվանդությունից, մոր ձվաբջջից վերացնում են միտոքոնդրիալ ԴՆԹ-ն և փոխարինում են այն դոնորական նյութով:
Նման եղանակով երեխային կփոխացնվի հոր, մոր և դոնորի ժառանգական հատկությունները: Ճիշտ է, այդ դեպքում դոնորից փոխացնված գենետիկ հատկանիշները քիչ մասը կկազմի, այսինքն բոլոր հատկանիշները կժառանգվեն միայն ծնողներից, սակայն դա չի պատասխանում բարոյական հարցերին: Հակառակորդները վախենում են, որ նման մեթոդի կիրառումը կարող է հանգեցնել հիբրիդային երեխաների ծնվելուն, որը անհեռատես մեթոդ է ապագա սերունդների համար:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը այս տարի խորհրդատվություն կանցկացնի և հաջորդ տարի կմշակի համապատասխան օրենք: