10 միջոց՝ սիրելու ինքդ քեզ. (կանանց համար)
Սեր դեպի ինքդ քեզ, հենց այստեղից է սկսվում «Կատարյալ կին» ասվածը: Դժվար է պատկերացնել «Կատարյալ կին», որը չսիրի և չհարգի ինքն իրեն: Այդ պատճառով էլ առաջին քայլը, որ պետք է կանայք անեն, ինքն իրեն սիրելն է: Ինչպե՞ս փոխարինել չսիրելը սիրելով: Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է'
10 միջոց՝ սիրելու ինքդ քեզ. ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

1. Ուտելիք. իսկ ինչպե՞ս եմ ես այն ինքս ինձ համար պատրաստում: Պատրաստում եմ այն, ինչ այդ պահին ամենաարա՞գն է, սնվում եմ պատահած, ցանկացած խորտկարանում և ինձ համարում «Կատարյալ»: Սակայն «Կատարյալ» կինը երբեք այդպես չի վարվի ինքն իր հետ. ժամանակ կտրամադրի և կպատրաստի թեկուզ և ամենաբարդ ճաշատեսակը, սակայն չի վնասի իր տեսքն ու առողջությունը: Այդ պատճառով էլ ես հիմա փորձում եմ փոփոխել ինքս ինձ, դժվար է, սակայն, անհնարին չէ' եթե կա ցանկություն: Ես հիմա փորձում եմ պատրաստել ավելի համեղ և գեղեցիկ: Սովորում եմ ուտել գեղեցիկը:

2. Իսկ ինչպե՞ս եմ ես ուտում... շատ արագ, նշանակություն չունի ինչ ափսեից, թեկուզ և թավայից : Դիտեցի ես այս ամենին այլ տեսանկյունից և ինձ, անկեղծ ասած, վատ զգացի: Սա հենց այն պատկերն է, որ ես ինքս ինձ չեմ հարգում և չեմ սիրում: Եվ սկսեցի փոփոխել ինձ' սնվել գեղեցիկ: Վերցրի գեղեցիկ ափսե, ուտեստը տեղափոխեցի ափսեի մեջ և մաքուր սեղանի շուրջ սկսեցի դանդաղ և վայելելով սնվել, զգալ սննդի իսկական համը: Փորձում եմ այժմ ժամանակս այնպես դասավորել, որ գեղեցիկ և հաճույքով սնվեմ:

3. Իսկ ինչպե՞ս ենք մենք հագնվում... ձեռքի տակ ընկած ցանկացած տաբատ, ցանկացած վերնաշապիկ և սպորտային կոշիկ' միայն թե հարմարավետ լինի: Այո՛, դա հարմարավետ է, սակայն ժպիտ չի պարգևում, կանացիության ոչ մի նշույլ: Այդ պատճառով էլ ես սկսեցի քիչ-քիչ փոխել իմ զգեստապահարանի պարունակությունը: Ավելացրի կիսաշրջազգեստներ, շրջազգեստներ, գեղեցիկ ու կանացի վերնաշապիկներ և բարձրակրունկներ: Սկզբում անհարմար էր, անսովոր, սակայն այն ինձ դարձրեց ավելի գրավիչ, կանացի, նկատելի հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Նոր տեսքս, ինչու չէ' ավելացրեց նաև ինքնագնահատականս:

4.Դիմահարդարում: Ես առհասարակ չէի դիմահարդարվում, սակայն հիմա կարծում եմ, որ դիմահարդարումը փոփոխում է մեր ամբողջական տեսքը: Նայելով հայելու մեջ, մեր հիանալի տեսքին' լցվում ենք ինքնավստահությամբ, հպարտությամբ և իհարկե սիրով: Պարտադիր է հիշել, որ ցանկացած դիմահարդարման մեջ, պետք է պահպանենք մեր բնական տեսքը:

5. Բնակարանի դասավորությունը: Այն պետք է այնպես դասավորել, որ ամեն ինչ մեզ ժպիտ պարգևի, մաքրություն, ճիշտ դասավորություն: Չէ՞ որ մենք լինելով մեր տան տերերը պետք է ամեն ինչ անենք մեր շրջապատը սիրով և գեղեցկությամբ լցնելու համար:

6. Նպատակ դնենք և ամեն կերպ հասնենք դրան: Սկզբնական թող լինի միայն ցանկություն, փորձենք այն նպատակ դարձնել և փնտրել ուղիներ՝ հասնելու համար: Եվ ամեն անգամ նոր նպատակին հասնելով մենք կերջանկանանք:

7. Ուրախացնենք և գովենք մեզ: Ինքներս մեզ հարցնենք, թե այս պահին մեր սրտիկը ինչ է ուզում և հենց այդ պահին կատարենք նրա ցանկությունը: Հարկավոր է օրվա ընթացքում մի քանի անգամ այդ հարցը տալ:

8. Կանայք պետք է սովորեն շփվել հայելու հետ, խոսեն իրենք իրենց հետ հայելու միջոցով: Նայեք նրա մեջ և ժպտացեք, հավատացեք ձեզ, նայեք ձեր աչքերին և այնտեղ խորություն տեսեք, ինքներդ ձեզ ասեք. «Ես կին եմ… ես գեղեցիկ կին եմ… ես արժանի եմ երջանկության… ես արժանի եմ ամենալավին» կամ՝ ասե՛ք ինքներդ ձեզ այն, ինչ ուրախացնում է:

9. Պարել: Կիսախավար լույս, հաճելի բույր, գեղեցիկ շրջազգեստ, որում ես ինձ անկրկնելի եմ զգում, երաժշտություն, որից հոգիս էլ է երգում, և ես սկսում եմ պարել: Անկրկնելի կնոջ անկրկնելի պարը՝ գեղեցիկ և անմոռանալի:

10. Եվ ահա ժամանակն է թագադրվելու: Ինձ դուր է գալիս արթնանալ և ինձ թագուհի զգալ, փողոցով քայլել և էլի թագուհի լինել: Ես կին եմ, ես թագուհի եմ: Եվ այսպիսի փոխված մտքերով ես կքայլեմ հպարտ, գլուխս բարձր, չէ՞ որ, ես թագուհի եմ:

Սիրելի կանայք, ինքներդ ձեզ թագադրեք և երբեք ձեր թագը վայր մի՛ դրեք: Հիշե՛ք՝ մենք ենք մեր հայելին' եթե մեզ թագուհի դարձնենք և այդպես ներկայացնենք, բոլորն էլ մեզ թագուհի կհամարեն:

ԴԱՐՁԵ’Ք ԹԱԳՈՒՀԻ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵ’Ք