Չնայած ամառը մոտենում է ավարտին, սակայն ալերգիայից տառապողների համար սա նոր սկիզբ է սեզոնային անհարմարության: Օգոստոսին սեզոնային ալերգիան կարող է սրվել:

Սեզոնային ալերգիայի հիմնական նախանշաններն են՝

1. Աչքերի կարմրությունը և արցունքների հոսքը, հոնքերի ուռածություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ աչքի մեջ օտար մարմին է մտել:
2. Քթի լցվածություն, եթե իհարկե բացակայում են մրսածության ախտանիշները:
3. Մաշկի գրգռվածություն' բշտիկների կամ ցանի տեսքով:
4. Ծանր շնչառություն, կոկորդի խզում:

Սեզոնային ալերգիայից բուժվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն հնարավոր է պահպանել որոշակի կանոններ, որոնք կօգնեն էականորեն մեղմացնել ալերգիայի ախտանիշները:

Առաջին հերթին կարելի է օգտագործել դեղահաբեր, սփրեյներ, քսուքներ: Սակայն ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ մի զբաղվեք, քանի որ այն կարող է մեծ ազդեցություն թողնել Ձեր առողջության վրա: Դեղամիջոցները պետք է նշանակի բժիշկը:

Աշխատել ինչքան հնարավոր է քիչ դուրս գալ տնից, քանի որ ալերգիայի սրման հիմնական պատճառն այս շրջանում լինում է արեւը: Երկարատև զբոսանքների դուրս եկեք անձրևի ժամանակ և դրանից հետո:

Սեզոնային ալերգիայով տառապողները պետք է օդի ֆիլտրեր օգտագործեն նաև տանը, բայց միայն թե հակաալերգիկ ֆիլտրեր: Իսկ մեքենայի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել օդափոխիչը, այլ ոչ թե բացել պատուհանը:

Պետք է հետևել նաև սննդակարգին: Մասնագետների պնդմամբ' այն մթերքները, որոնց բաղադրության մեջ կան բուսական բաղադրիչներ, կարող են պայքարել սեզոնային ալերգիայի դեմ: