1990 թ-ի օգոստոսի 15-ին ավտոթարից մահացավ «Կինո» ռոք-խմբի հիմնադիր և առաջնորդ Վիկտոր Ցոյը: Ուղիղ 23 տարի առաջ կյանքից հեռացավ մի մարդ, ում անկեղծությունն ու սրտաբացությունը գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերը: Նա դեռ մեր հիշողություններում է: Իր ըմբոստ տրամադրվածությունը և տոկուն ոգին դարձան մի ամբողջ սերնդի ձայնը:

Շատերի համար Վիկտոր Ցոյը հիշվել է որպես «Կինո» ռոք-խմբի առաջնորդ: Բայց, միևնույն ժամանակ, նա հասարակ մի երիտասարդ էր, որ աշխատում էր Պետերբուրգի կաթսայատներից մեկում: Հենց այդ պարզությունն ու անկեղծությունն էր իր հանդեպ միլիոնավոր մարդկանց սիրո պատճառը:
Ցոյի գթասրտությունից անմասն չմնաց նաև Հայաստանը: «Կինո» խումբը, «Next Stop» շարժման շրջանակներում, բարեգործական համերգ տվեց Դանիայում, որի ողջ հասույթը փոխանցվեց Հայաստան' 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից տուժածներին:
ArmStar.am-ը ներկայացնում է հանճարեղ երաժշտի հազվագյուտ լուսանկարները:

 

Լուսանկարները՝ այստեղ: