Աշխատանքային օրվա առաջին մի քանի ժամը մեծ ազդեցություն են ունենում մնացած ժամերի և ընդհանրապես ողջ աշխատանքի վրա։ Այդ պատճառով էլ կարևոր է աշխատանքային օրը ճիշտ սկսելը։ Ահա 9 ոչ բարդ կանոն, որոնք գրասենյակում աշխատող յուրաքանչյուր ոք պետք է անի աշխատանքային օրվա սկզբին, գրում է rus.delfi.lv-ն։

1. Եկե´ք ժամանակին

Դա կարող է սովորական խորհուրդ թվալ, սակայն դա չի դարձնում այն պակաս արժեքավոր. բացի այն, որ ուշացումները, թեկուզև 5 րոպե, նյարդայնացնում են շատ ղեկավարների և բացասական տպավորություն թողնում, այլև ստիպում են ձեզ աշխատանքային օրը սկսել խուճապահար և առանց համապատասխան տրամադրվածության։

2. Խորը շունչ քաշեք

Բառացիորեն՝ շնչեք ամբողջ կրծքով, նստեք, շունչ քաշեք։ Շատերը վազքով դուրս են գալիս տանից, նյարդեր են վատնում ճանապարհին և աշխատանքային օրը սկսում են գերարագ ինքնաթիռների արագությամբ։ Պետք չէ այդպես շտապել. 5 րոպե հավաքեք ձեր մտքերը և հանգստացեք։

3. Սկսեք մաքուր թղթից

Եթե դուք նախորդ օրվա աշխատանքն անավարտ թողնելու հիմար սովորություն ունեք՝ «թարմ գլխով այն լուծելու համար», ապա մոռացեք դրա մասին։ Յուրաքանչյուր աշխատանքային օր պետք է սկսել նոր խնդրով, իսկ նախորդ խնդիրները թողնել անցյալում։

4. Մի´ եղեք փնթփնթան

Ձեր մռայլ տեսքով և փնթփնթալով կարող եք «սպանել» գործընկերների գործունակությունը, դուք նաև ձեր օրը կփչացնեք, եթե չգաք գրասենյակ գոնե նորմալ տրամադրությամբ։ Բացի այդ, մռայլ մարդկանց ոչ ոք չի սիրում, և ղեկավարությունը բացառություն չէ։

5. Պլանավորե´ք

Մարդկանց մեծամասնությունն աշխատանքային օրը սկսում է ստուգելով էլեկտրոնային փոստը կամ, ավելի վատ, սոցկայքերը։ Մինչդեռ երկու տեղում էլ կարելի է երկար ժամանակ մնալ և խախտել ողջ աշխատանքային տեմպը։ Աշխատանքային օրը պետք է սկսել օրվա գործերի ցուցակը կազմելով։

6. Ներկա գտնվեք

Առավոտյան ներկա գտնվելն առավել կարևոր է նախագծերի ղեկավարների և ընդհանրապես ղեկավարների և առաջնորդների համար։ Եվ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։

7. Ոչ մեծ ժողով կազմակերպեք

Եթե դուք առաջնորդ եք (պաշտոնապես և ոչ միայն), ապա առավոտյան կազմակերպեք կարճ, ոչ ավել քան 10 րոպե տևող ժողով։ Դուք պետք է հավաքվեք սեղաններից մեկի շուրջ և կանգնած (դա կարևոր է) պատմեք գործընկերներին օրվա պլանների մասին, իսկ նրանք, ովքեր ունեն քննադատական կարևոր կամ հետաքրքիր տեղեկություն թիմի համար, պետք է անպայման ասեն այդ մասին։

8. Ուշադրություն դարձրեք աշխատավայրին

Թղթերով ծածկված աշխատասեղանը ոչ թե զբաղված մարդու նշան է, այլ թափթփվածության։ Սեղանին պետք է լինի միայն այն, ինչը կարող է անհրաժեշտ լինել այդ օրը։

9. Սկսեք ամենաբարդից

Շատերը չեն սիրում ծանր խոսակցություններ կամ բանակցություններ ունենալ և չեն սիրում գրել երկար և կարևոր նամակներ։ Սակայն աշխատանքային օրը պետք է սկսել ամենադժվարից և տհաճից։ Նախևառաջ, նամակ գրելով առավոտյան շուտ՝ դուք առավել մեծ հավանականությամբ պատասխան կստանաք մինչ աշխատանաքային օրվա ավարտը։ Եվ 2-րդ, ձեզ հուզող տհաճ խնդիրն առավոտյան լուծելով՝ դուք կարող եք մաքրել ձեր ուղեղը կենտրոնանալուն խանգարող հանգամանքից և ավելի դրականորեն կտրամադրվեք։