PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի աշակերտներից բաղկացած թատերախմբի կողմից Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրվեց «Հայ ենք մենք» ներկայացումը:
Թատերախումբը մասնակցում էր նաև «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին և հյուրընկալվել էր Հայ կաթողիկե եկեղեցու Երևանի հյուրատանը:
Ներկայացումը երեք անգամ բեմադրվել է Բեյրութում, այն ներկայացնում է սփյուռքահայ երիտասարդի և երևանցի աղջկա սիրո խորհրդանշական պատմություն, որը երջանիկ ավարտ է ունենում և նրանք վառում են մի նոր հայեցի օջախ:
Ներկայացումը եկել էին դիտելու Հայաստանում գտնվող սիրիահայեր, «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի մասնակիցներ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ: