PanARMENIAN.Net - Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Նաիրի» ԲԿ փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը:
Մարկ Սաղաթելյանն այնտեղ էր տեղափոխվել երեկ' սուր լեյկոզ ախտորոշմամբ: Նա վերակենդանացման բաժանմունքում էր, կոմեայի մեջ, միացված է արհեստական շնչառության սարքերին, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: