Կոշտ դիետաները չեն կարող լավ անդրադառնալ մեր նյարդերի վրա: Մշտապես զրկված լինելով համեղ ու սիրելի ուտելիքներից' կանայք հաճախ ագրեսիվ են դառնում: Բայց գեղեցիկ կազմվածք ունենալ ուզում են բոլորը: Այս դեպքի համար գիտնականները կարողացել են գտնել ոսկե միջինը' դիետա, որ չի վնասում նյարդերին, բայց և թույլ չի տալիս ավելորդ կիլոգրամներ հավաքել:

Այս արդյունքին հասնելու համար կատարվել է մի փորձ: 4 տարի ուսումնասիրվել է շուրջ 11.000 մարդու կենսակերպ: Մարդիկ ամեն օր օրագիր են լրացրել' պատասխանելով հետևյալ հարցերին' ի՞նչ եմ այսօր կերել, ի՞նչ տրամադրություն ունեմ այսօր, օրվա մեջ սթրեսային վիճակ ունեցե՞լ եմ, թե՞ հանգիստ եմ եղել:

Արդյունքում պարզվել է, որ առավել հանգիստ ու առանց սթրեսների առօրյա ունեն մարդիկ, ովքեր հետևում են, այսպես կոչված, միջերկրածովյան դիետային, այսինքն, ուտում են շատ ձուկ, այլ ծովային մթերքներ, թարմ մրգեր ու բանջարեղեններ, լոբազգիներ: Ալկոհոլային խմիչքներից օգտակար է ճանաչվել օրվա ընթացքում խմած 150 գրամ կարմիր գինին:

Կարևոր է նաև ջրի գործոնը: Օրվա ընթացքում պետք է խմել ոչ պակաս, քան 2 լ ջուր: Նյարդերի տեսակետից վտանգավոր սնունդ է ճանաչվել քաղցրեղենը: Ցանկալի է քաղցրավենիք օգտագործել շաբաթը 2-3 անգամ, այն էլ' քիչ քանակությամբ: