Ի՞նչ են խոսում. Անուշիկ Ալավերդյանի սիրտն զբաղված է. նա և իր բենդի ղեկավար Կարենն ընկերություն են անում:
Իրականում. պարզվում է' լուրը համապատասխանում է իրականությանը: esyes.am-ի հետ զրույցում երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ասաց. «Այո, ես ու Կարենն ընկերություն ենք անում: Մեր հարաբերությունները շատ լուրջ են, բայց այս պահին դեռ չեմ կարող ասել, թե երբ կօրինականացնեք այն. չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել ու խոսել մի բանի մասին, որը դեռ չի եղել»:
«Անուշիկ Ալավերդյան և Կարեն Մամիկոնյան Band»-ի ղեկավարը' 30-ամյա դաշնակահար Կարեն Մամիկոնյանն ու երգիչուհին օրերս են վերադարձել Քաթարից, որտեղ հանդես են եկել համերգային ծրագրերով:
«Երեկ ենք վերադարձել հյուրախաղերից: Երկար ժամանակ Քաթարում էինք. երգել ենք այնտեղի ջազ ակումբներից մեկում, շուրջ հարյուր համերգ ունեցել»,- մեզ հետ զրույցում նշեց Անուշիկը:
Երգչուհին այսքանով չի պատրաստվում բավարարվել ու առաջիկայում հանդես կգա համերգային ծրագրով: «Մի երկու շաբաթ հանգստանալուց հետո նաև Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում համերգներ կունենանք, նաև իմ անհատական տեսահոլովակը կներկայացնեմ»,- տեղեկացրեց երգչուհին: