Բրիտանական "The Sunday People" թերթը հրապարակել է ՀԴԲ-ի դոսյեներից մեկը, որն անմիջապես դարձել է սենսացիա: Հաղորդվում է, որ 1989 թ. սկսած Մայքլ Ջեքսոնը ոտնձգություններ է կատարել երեխաների նկատմամբ' չնայած նրա հերքումներին:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ջեքսոնը վճարել է նրանց ծնողներին' լռություն պահպանելու համար: Ընդհանուր առմամբ վճարվող գումարը կազմել է 35 մլն դոլար:
Հրապարակված նյութում կա 17 տղա երեխաների մասին տեղեկություն, որոնց թվում եղել են երիտասարդ դերասաններ և պարողներ: Ի դեպ, լռության համար վճարվող գումարն էլ տարբեր է եղել: Օրինակ' հայտնի դերասանի ծնողներին Ջեքսոնը վճարել է 596.000 դոլար, իսկ իր ծառային' 2 մլն դոլար: