Երգչուհի Սոնա Շահգելդյանի անձնական կյանքն արդեն մի քանի օր է բոլորի ուշադրության կենտրոնում է: Մասնավորապես սկանդալ է ծավալվել իր և Սամվել Ղազարյանի ընկերության շուրջ: Սոնան «Armstar.am»-ի հետ զրույցում պնդել էր, որ նրանք ընկերություն են անում, իսկ Սամվելը նույն լրատվամիջոցին ասել էր, որ նման բան չկա: Այսօր երգչուհին հետևյալ գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելիներս, եթե ես խոսում եմ իմ զգացմունքների մասին,դա դեռ չի նշանակում, որ արդեն ամուսնանում եմ: Խնդրում եմ հանգիստ թողեք մեզ: Դուք չեք կարող ինչ որ վիրավորական քոմենթներով ազդել իմ և Սամվել Ղազարյանի հարաբերությունների վրա: Մենք շատ լավ ընկերներ և կոլեգաներ ենք, մեր մեջ կա մեծ հարգանք, իսկ թե հետագայում ինչ կլինի դա էլ Աստված գիտի»: