Սպիտակ հացն ու կարտոֆիլը քաղցի զգացում են առաջացնում, քանի որ ազդում են մարդու ուղեղի այնպիսի հատվածների վրա, որոնք կապ ունեն կախվածության հետ:
Նման եզրահանգման են եկել Բոստոնի մանկական բուժհաստատության հետազոտողները, գրում է «Medikforum.ru»-ն:

Նման բացահայտումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու մարդիկ չեն կարողանում հրաժարվել հացից և կարտոֆիլից: Այս բացահայտումը օգտակար է նաև ճարպակալում ունեցող մարդկանց համար. թանկարժեք դեղորայքի և բարդ վիրահատությունների փոխարեն' նրանք ընդամենը կարող են իրենց առօրյա սննդակարգից բացառել սպիտակ հացն ու կարտոֆիլը: