Այս գեղեցիկ և յուրատեսակ կառույցները արգասիքն են մարդկային հանճարի և ստեղծագործական մտքի, գրում է Tert.am-ը` հղում տալով Business Insider-ին և ներկայացնում զարմանահրաշ կառույցներ՝ ինքնաթիռի գագաթ ունեցող տնից մինչև արևի էներգիայով տաքացվող կացարաններ, որտեղ որտեղ մարդիկ բնակվում են տարիներ շարունակ:

70 գմբեթաձև տներ՝ Ինդոնեզիայի հնագույն գյուղերից մեկում, որի բոլոր շինությունները կործանվել էին երկրաշարժի հետևանքով: Գմբեթ-տները կարող են դիմակայել երկրաշարժերին և մինչև 250կմ/ժամ ուժգնությամբ քամուն:

Այս տունը, որտեղ բնակվում է 100 մարդ, 35 տարի առաջ կառուցվել է ժայռաբեկորում պայթեցված քարայրի մեջ:

Հոնկոնգցի ճարտարապետը 3 քառակուսի մետր տարածքում կառուցել է այս նորարարական «տուն-տրանսֆորմերը», որի պատերը բացվում են՝ վերածվելով 24 տարբեր սենյակների:

Իսպանիայում գտնվող ճամբարում 40 մարդ է բնակվում մեքենայի չափս ունեցող այս գինու կարասներում:

Եռաչափ արևային ժամացույցի տեսք ունեցող տունը բիո-կլիմայական կառույց է, որ գտնվում է Արևելյան Ֆրանսիայում: Այն կառուցված է այնպես, որ արևային էներգիայի շնորհիվ ձմռան ամիսներին տանը բավականին տաք է, իսկ ամառային ամիսներին՝ զով:

Բրուքլինի Clock Tower աշտարակի գլխավերևում կառուցված պենտհաուսից հիանալի տեսարան է բացվում դեպի Մանհեթն, Բրուքլին և Քուինս: Այն նաև ունի անհատական վերելակ և ներկայումս վաճառվում է 18 մլն դոլարով:

Մեքսիկայի հյսուսիսում գտնվող այս բնակավայրը կանգուն է մնում արևից չորացած կավաղյուսի հսկայական կտորի ներքո:

Բրազիլացի արվեստագետն իր ընտանիքի համար կառուցել է ուղղահայաց տուն Ռիո դե Ժանեյրոյում:

4 ծովային կոնտեյներներից կառուցված այս երեք սենյականոց տունը գտնվում է Սիդնեյում: Այն գնահատվում է 130 000 դոլար: Այն կարող է բաժանվել մասերի և տեղափոխվել:

Չեխիայի 73-ամյա բնակիչ-շինարարն այս պտտվող տունը կառուցել է Պրահայի հյուսիսում՝ սկսելով աշխատանքը 1981-ին և ավարտելով 2002-ին: Տունը պտտվում է՝ թույլ տալով զմայլվել տարբեր տեսարաններով:

 

Կղզու ափին գտնվող այս տանը, որը կառուցվել կոկորդիլոսի տեսքով, այժմ բնակվում է այն կառուցող վարպետի աշակերտը նրա մահից հետո:

Նիգերիայում գտնվող այս տունը մասնակիորեն կառուցվել է ինքնաթիռի տեսքով: Այն կառուցել է ընտանեկան զույգը՝ ցույց տալու իրենց սերը ճանապարհորդելու հանդեպ: Ինքնաթիռի տեսք ունեցող հատվածում գտնվում է խոհանոցն ու համակարգչային սենյակը:

Հյուսիսային Անգլիայում գտնվող այս երեք տներում 4 տարի շարունակ բնակվել են բնապահպան-ցուցարարները:

Երեք սենայականոց ութանկյուն տունը կառուցվել է պտտվող հարթակի վրա Ավստրալիայում: Այն գնահատվում է 700 000 դոլար: Տունը մեկ լրիվ պտույտ է կատարում 30 րոպեների ընթացքում:

Սերբիայի Դրինա գետում ժայռաբեկորի վրա կառուցված այս տունը կես դար կանգուն է մնացել՝ դիմակայելով ջրհեղեղներին և փոթորիկներին:

Հնարամիտ չինացին իր համար կառուցել է այս տեղաշարժվող տունը, որում նա բնակվել է 5 տարի շարունակ Չինաստանի ճանապարհներին:

Ամուսնական զույգը, հոգնելով իրենց բարձր տեխնոլոգիաներով լի կյանքից, 2011-ին տեղափոխվել է իրենց նոր «փոքրիկ տնակը», որ գտնվում է Վաշինգտոնում: