Գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի ներթափանցման արագությունը գլխուղեղ:

Փորձարկմանը մասնակցում էին 8 տղամարդ և 7 կին: Կամավորներին տվել էին որոշակի քանակությամբ սպիրտ և սկսել էին սկանավորել գլխուղեղը: Առաջին փոփոխությունները գիտնականները նկատել էին արդեն 6-րդ րոպեին, ընդ որում տղամարդկանց և կանանց մոտ միաժամանակ: Գլխուղեղում սկսել էր կրճատվել պաշտպանական բջիջների քանակը: Ավելի ճիշտ այն քիմիական նյութերի քանակը, որոնց ճիշտ չափաբաժինը պաշտպանում է գլխուղեղի բջիջները:

Այսպիսով այս հետազոտությունը բացահայտեց, որ ալկոհոլի ազդեցության սկիզբը կախված չէ սեռից: Պարզվեց նաև, որ ուղեղում վերականգնողական գործընթացները սկսվում են բավականին արագ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: