Սովորաբար, բարակ գոտկատեղը կանանց պարագայում մտազուգորդվում է սեքսուալության ու գեղեկության հետ և հիմնականում դիետաների կամ էլ քրտնաջան մարզումների արդյունք է։

Սակայն, ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, բեռլինաբնակ 24-ամյա Միշել Կոբկեի պատկերացումները գեղեցիկ ու բարակ գոտկատեղի վերաբերյալ ծայրահեղ բնույթ են ստացել։

Երիտասարդ կինն իր երազած գոտկատեղն ունենալու համար 3 տարի անընդմեջ սեղմիրան է կրում (անգամ քնելիս), ինչի արդյունքում այժմ նրա գոտկատեղի հաստությունը 38 սմ է՝ «ավանդական» 60-ի փոխարեն։

Չնայած, որ Միշելն այժմ շատ ավելի բարակ գոտկատեղ ունի, քան աշխարհի պրոֆեսիոնալ մոդելները, այնուհանդերձ նա չի պատրաստվում բավարարվել այդքանով ու մտադիր է էլ ավելի բարակեցնել մարմնի այդ հատվածը։

Բարակ գոտկատեղի մոլուցքով տառապող գերմանուհին այժմ առողջական խնդիրներ ունի. նրա որովայնն այնքան է փոքրացել, որ աղջիկը չի կարողանում նորմալ սնվել։ Ուստի նա ստիպված է օրական 10 անգամ սնվել՝ շատ փոքր չափաբաժիններով։