Բրիտանական Դևոն կոմսությունում Բրիզ մականունով երկու շաբաթական քուռակը մորը կորցնելուց հետո կապվել է փափուկ արջուկ խաղալիքի հետ, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Life News-ին։

Քուռակը հայտնաբերվել է փրկարարների կողմից Dartmoor National Park այգու մոտակայքում։

«Երբ մենք հայտնաբերեցինք Բրիզին, նա չէր կարողանում ինքնուրույն շարժվել։ Նա ջրազրկված էր և ուժասպառ»,-իրավիճակը մեկնաբանել է Թրեյսի անունով անասնաբույժը։

Քուռակը տարվել է մոտակա անասնաբուժական կլինիկան, որտեղ նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն կենդանու վիճակը չէր բարելավվում։

«Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում էր, որ քուռակին մայր է հարկավոր։ Միմյանց հետ խորհրդակցելուց հետո մենք որոշում ընդունեցինք նրան ծանոթացնել 1,5 մետրանոց արջուկի հետ»,- պատմել է անասնաբույժը։

Դրանից հետո Բրիզն ամեն գիշեր լուսացնում է փափուկ «մոր» գրկում։

Տեսանյութը՝ այստեղ: