Panorama.am-Հանրապետության «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում 2008թ. թողարկվող 40 ֆիլմերից 2012թ. ավարտվել է 32 ֆիլմերի արտադրությունը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2012թ-ին ավարտին են հասցվել «Անվերջ վերադարձ», « Եթե բոլորը», «Սայաթ Նովա», «Ձայն լռության» ֆիլմերը:

Ըստ ԱՎԾ-ի' նշված 2 կազմակերպություններում շարունակվում է 8 անավարտ ֆիլմերի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2013-2014թթ.: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել «Փարաջանով», «Ռոմանտիկներ» լիամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև «Վիշապագորգ» և «Զարմանադարան» անիմացիոն ֆիլմերը: