Այն մարդիկ, ովքեր համակարգչի առջև երկար են նստում, պետք է մեծ հոգատարություն ցուցաբերեն հատկապես իրենց աչքերի նկատմամբ: Ապացուցված է, որ աչքերի տևական ծանրաբեռնվածությունը ոչ միայն կարող է տեսողության վատացման բերել, այլև 90%-ով նվազեցնել մտածելու և կենտրոնանալու ունակությունը, ինչն էլ իր հերթին մեծ վնաս է կենտրոնական նյարդային համակարգի համար:

Ճապոնացի գիտնականները գրասենյակներում փորձեր են կատարել, որպեսզի պարզեն, թե բույրերը ինչ ազդեցություն ունեն մարդու աշխատունակության վրա: Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ կիտրոնի և նիվենու (эвкалипт) բույրերը նկատելիորեն նպաստում են աշխատունակության բարձրացմանը և վերացնում քնկոտությունը:

Գիտնականները մի շարք թեստերի օգնությամբ պարզել են նաև, որ նարդոսի բույրով լցված սենյակում համակարգչային օպերատորները 20%-ով քիչ են սխալներ թույլ տալիս, հասմիկի բույրի դեպքում' 30%-ով, սակայն բացարձակ չեմպիոնն այս հարցում մնում է կիտրոնը' իր 50% ցուցանիշով: