Նկարիչ մոդելավորող Լիլիթ Մարգարյանն այսօր դարձավ քառասուներկու տարեկան: Լիլիթը չի ամաչում իր տարիքից, ավելին հպարտանում է դրանով: «Ես հպարտանում եմ իմ տարիքով: Ասեմ, որ իմ ավանդույթներին չեմ դավաճանում և, ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այսօր, ծննդյանս օրը նշում եմ նախևառաջ կոլեկտիվիս' գործընկերներիս հետ: Նրանց համարում եմ իմ երկրորդ ընտանիքը, քանի որ իմ օրվա մեծ մասը, կյանքիս մեծ մասն անցկացնում եմ նրանց հետ: Ամենաուրախ տոներն էլ պետք է նշեմ նրանց հետ»: Այս տողերից հետո զրուցակիցս ուրախությամբ մեջբերեց, որ խոսակցության պահին էլ նստած են աղջիկներով: «Մեզ են միացել նաև իմ շատ հարազատ ընկերուհինեը և շատ հաճելի միջավայրում հիմա նշում ենք ծնունդս»:

Շարունակությունը՝ այստեղ: