Բրազիլիայում փրկարարները ստիպված են եղել օգնել սիրեկանին, որը փորձել է փախուստի դիմել պատուհանից՝ խաբված ամուսնուց գլուխն ազատելու համար, գրում է tert.am-ը` հղում տալով Обозреватель-ին։

Սիրային դրաման տեղի է ունեցել տասնյակ մարդկանց աչքի առաջ, որոնք ծիծաղել են «եղջերակիր» ամուսնու վրա և աջակցել տղամարդուն, որը պարանի օգնությամբ փորձել է իջնել 3-րդ հարկից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է պատշգամբում վիճում զույգը, այդ ընթացքում կողքի պատուհանից փորձում է գլուխն ազատել սիրեկանը, իսկ ներքևում ամբոխը բղավում է «Cornudo!» («եղջերակիր»)։

Դրաման ի վերջո ավարտվում է նրանով, որ սիրեկանը, այնուամենայնիվ, կարողանում է իջնել ամբոխի ծափահարությունների ներքո։