«Եվրատեսիլ - 2013»-ին Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովան գոհ է այդ մրցույթում իր զբաղեցրած 5-րդ տեղից, սակայն նեղվում է լրագրողների տարածած տեղեկություններից, թե ինքը հղի է, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով НТВ-ին:

Ալիքը դա որակում է հաջողության «հակառակ երես»: Այս լուրից Գարիպովան անասելի վիրավորված է: Ըստ նրա՝ «նման լուրեր տարածողները ուղեղի հետ խնդիրներ ունեն»:

Երեկ կայացած «Եվրատեսիլ» 2013-ում հաղթանակ էր տոնել 20-ամյա դանիացի երգչուհի Էմիլի դե Ֆորեսթը՝ հավաքելով 281 միավոր: Գարիպովան 174 միավորով 5-րդն է: