Շաքարախտով հիվանդների համար ամենաանվնաս սննդակարգը հում մրգերն ու բանջարեղենն են, օրինակ, թարմ հազարով, կաղամբով, նեխուրով, ամսական բողկով և պոմիդորով պատրաստած աղցանները' համեմված միայն կիտրոնի հյութով: Ցանկալի է, որ դրանք լինեն և' նախաճաշին, և' ճաշին, և' ընթրիքին: Շաքարախտով հիվանդներին հատկապես օգտակար են այն մրգերը, որոնք շաքար քիչ են պարունակում' թուրինջը (грейпфрут), ոչ շատ քաղցր խնձորները, դեղձն ու տանձը: Կիսաթթվաշ և թթվաշ մրգերը, հատապտուղները շաքարախտով հիվանդների մշտական բարեկամներն են. կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ և հյուսվածքներում' նվազեցնելով դրա ավելցուկը:
Բացի հում մրգերից և բանջարեղենից' կարելի է նաև թեթևակի տապակած կանաչեղեն ուտել: Ինչ վերաբերում է յուղին և ձեթին, հարկ է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը: Սպիտակուցներն ավելի լավ է ստանալ ընկուզեղենից: Իսկ ահա օսլա և շաքար պարունակող մթերքներից պետք է առհասարակ հրաժարվել: