Երեկ հայտնի է դարձել, որ Բեյոնսեն պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ: Նա այլևս չի կարողանում հագուստի տակ թաքցնել հղիությունը: Երգչուհին այդ մասին պաշտոնապես չի հայտարարել, սակայն նա իր 43 ամյա ամուսնու' Ջեյ Զիի հետ բազմիցս է նշել, որ մտադիր են շատ երեխաներ ունենալ:

Բեյոնսեի երկրպագուներն արդեն այս կապակցությամբ գրել են իրենց մեկնաբանությունները' նրան համարելով ուժեղ կին. նրանց առաջին երեխան' Բլյու Այվին մեկ տարեկան է: