Այս շրջանում ակնոցը ամենակարեւոր պարագաներից է, որից օգտվում են գրեթե բոլորը, բայց պարզվում է ՝ ակնոցն էլ կարող է իրենից մեծ վտանգ ներկայացնել աչքերի համար, եթե սխալ է ընտրված: Բոլոր նրանք, ովքեր կրում են արեւապաշտպանիչ ակնոցներ՝ գունավոր ապակիներով, նրանց մոտ մի քանի անգամ բարձրանում է աչքի մելանոմայի զարգացման վտանգը:

Վերջինս վտանգավոր հիվանդություն է, որն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից: Աշխատենք չընտրել ակնոցներ՝ մանուշակագույն, երկնագույն եւ կապույտ ապակիներով: Արեւի ճառագայթները, որոնք անցնում են այս գույները ունեցող ապակիների միջով, մեծ վնաս են պատճառում աչքերին: Ընտրեք այնպիսի ակնոցներ, որոնք կպաշտպանեն Ձեր աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ճանապարհորդներին, ովքեր երկար են գտնվելու սարերում եւ մոտ են լինելու հասարակածին, խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել ակնոցի ընտրությանը՝ ընտրելով հատուկ պաշտպանիչ ակնոցներ:

Շողիկ Գալստյան