Ամերիկացի գիտնականները նշում են, որ ֆիզիկական վարժություններն իջեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:

Գիտնականների մի խումբ ուսումնասիրել է 50 –անց 85 հազար կանանց դաշտանադադարից հետո: Գիտնականներն ամեն տարի հետևել են երիկամներում քարերի առաջացմանը նպաստող հավանական գործոններին (սնունդ, ֆիզիկական ակտիվություն և այլն):

8 տարի անց մասնակիցների 3%-ի մոտ երիկամներում քարեր են առաջացել: Գիտնականները հաշվարկել են, որ այն կանայց մոտ, ովքեր շաբաթական ամենաքիչը վազում են 1 ժամ կամ քայլում են 2,5 ժամ, երիկամներում քարերի առաջացման հավանականությունն ընկնում է 31%-ով: Իսկ նրանց մոտ, ովքեր կատարում են վերոնշյալ ծանրաբեռնվածության գոնե կեսը, երիկամներում քարերի առաջացման հավանականությունն ընկնում է 22%-ով:

Ընդ որում, երիկամներում քարերի առաջացման հավանականության իջեցման համար կարևոր է ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտեսիվությունը, այլ շարունակականությունը: Սննդակարգում բարձր կալորիականություն ունեցող մթերքների սահմանափակումը նույնպես օգնում է իջեցնել ռիսկի գործոնը: