Շատերը դեպրեսիայից, սթրեսներից ազատվում են ուտելիքի միջոցով: Որպեսզի չենթարկեք ձեզ ավելորդ քաշ ձեռք բերելու վտանգին, օգտագործեք նպատակային մթերքներ, որոնք դրական կազդեն ձեր տրամադրության վրա, կօգնեն հաղթահարել սթրեսը:

Մասուր, մաղադանոս, ցիտրուս

Վիտամին C-ն օգնում է հանել սթրեսը, թույլ չի տալիս, որ բարձրանա արյան ճնշումը դեպրեսիվ իրավիճակներում:

Ծիրանաչիր

Չորացրած ծիրանը հարուստ է մագնեզիումով, որն օգնում է թուլացնել մկանները և հանում է սթրեսը:

Նուշ, ընկույզ

Նուշը պարունակում է վիտամիններ E և B, որոնք ամրացնում են իմունային համակարգը: Իսկ ընկույզը կօգնի իջեցնել արյան ճնշումը:

Հնդկահավ

Այն պարունակում է ամինաթթու L, որը նպաստում է սերոտոնինի' երջանկության հորմոնի արձակմանը:

Ավոկադո

Չհագեցած ճարպերը և կալիումը, որոնք կան ավոկադոյում, օգնում են իջեցնել արյան ճնշումը: Այն հիանալի հակադեպրեսանտ է:

Կանաչ բանջարեղեն, կանաչի

Բրոկոլին, կաղամբը և մյուս բանջարեղենները վիտամինների պաշար են, որոնք, ինչպես հարկն է, կօգնեն մեր օրգանիզմին դիմակայել սթրեսին:

Սաղմոն

Այն մթերքները, որոնք պարունակում են օմեգա-3 ճարպաթթու, պաշտպանում են սիրտ-անոթային հիվանդություններից: Այն կարողանում է հաստատուն պահել նաև սթրեսի հորմոնները' կորտիզոլը և ադրենալինը: