Tert.am

Հերթական անգամ ներկայացվել է McDonald's-ի սննդի «չքայքայման» ապացույցը, գրում է newsru.com-ը։
Փորձը, որն անցկացրել է ամերիկացի Դևիդ Վիփլը, ամենաերկարատևն է եղել։ Տղամարդը պահել է համբուրգերը 14 տարի, ինչի համար էլ այն ստացել է «աշխարհի ամենատարեց համբուրգեր» անվանումը, չնայած որ համբուրգերը բոլորովին «չի ծերացել»։

1999թ. հուլիսի 7-ին ԱՄՆ Յուտա նահանգի բնակիչ Վիփլը գնում է McDonald's-ի ամենադասական ուտեստը՝ դրանում տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն ուսումնասիրելու համար։ Որոշ ժամանակ անց նա համբուրգերը թղթե փաթեթավորմամբ և կտրոնի հետ միասին դնում է վերարկուի գրպանը, որը դադարում է կրել և պահում է խորդանոցում։

«Ես ու կինս համբուրգերը գտանք մեկ թե երկու տարի անց։ Երբ այն բացեցինք, ես չէի կարողանում հավատալ աչքերիս. այն նույն տեսքն ուներ, ինչ որ նախկինում»,- հիշում է ամերիկացին։ Այդ ժամանակ նրան հետաքրքրում է՝ կփոխի՞ այն իր տեսքը հետագա տարիներին։

Այժմ Վիփլն օգտագործում է համբուրգերը որպես իր թոռների համար քարոզչության վառ օրինակ։ Նա ունի 7 երեխա և 21 թոռ։ Պատմելով իր մասին բլոգում՝ նա նշել է, որ տարվել է անառողջ սնունդով 1960-ականներին, երբ Կալիֆոռնիայում հայտնվեց առաջին McDonald's-ը։ Դրանից որոշ ժամանակ անց ամերիկացու քաշը գերազանցել է 100 կգ, և նա բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել։ Այժմ Վիփլը հատուկ դիետա է պահում։

Տեսանյութը` այստեղ