Բոլորին հայտնի է' երբ ուժեղ և թույլ սեռերի ներկայացուցիչներն ասում են միևնույն բանը, նրանցից յուրաքանչյուրը դրա մեջ տարբեր իմաստ է տեսնում: Այնպես է ստացվել, որ մարդու համար ուսումնասիրության ամենահետաքրքիր օբյեկտը մնում է մարդը: Եվ, իհարկե, կանանց դեպքում'տղամարդիկ, տղամարդկանց դեպքում' կանայք:
Հետաքրքիր փաստեր տղամարդկանց հոգեբանությունից
Օրինակ՝ եթե երիտասարդն ասում է, որ կզանգահարի և չի զանգահարում, դա չի նշանակում, որ նա պարզապես մոռացել է զանգահարել կամ կորցրել է Ձեր հեռախոսահամարը: Հենց սկզբից ընդունեք, որ դա նշանակում է՝ նա չի ցանկանում զանգահարել Ձեզ:
Տղաները շատ ավելի ինքնավստահ են կամ փորձում են լինել այդպիսին: Եվ դա նրանից է, որ նրանք ուզում են այդ վստահությունը իրենց հանդեպ տեսնել դիմացինի աչքերում:
Բոլոր տղամարդիկ տանել չեն կարողանում «Մենք պետք է խոսենք» արտահայտությունը: Այս մի քանի բառը նրանց համար սառը ցնցուղ է: Եվ եթե անգամ այդ բառերը որևէ չարագուշակ մտադրություն չեն արտահայտում, միևնույն է, նրանց համար դա շոկ է, ասեղի ծակոց:
Ուժեղ սեռի ներկայացուցիչների մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան կանանցը: Տղամարդկանց համար դա իսկական առավելություն է, դրական հատկանիշ, որով նրանք միայն հպարտանում են: Տղամարդիկ իրենց մարմնի բարձր ջերմաստիճանի հետ նույնացնում են նաև իրենց ցանկալի լինելը:
Տղամարդիկ կարող են հաճույք ստանալ երեկոյից, անգամ եթե նրանց վերնաշապիկը երեկոյի ամենաթեժ պահին պատռվել է կամ կեղտոտվել: Կանայք նույնը չեն կարող: Տղամարդկանց մեծամասնության համար շատ ավելի կարևոր է ժամանցը, քան նյութականը:
Տղաների մեծ մասը չի սիրում գնումներ կատարել: Հենց դրա համար էլ տղամարդկանց հագուստի բաժինը միշտ խանութներում առաջին հարկում է՝ դռնից մի քանի քայլ հեռու:
Եթե տղամարդը Ձեզ համար ընթրիք է պատրաստել, և այն ներառում է միանգամից մի քանի ճաշատեսակ' բազմատեսակ մթերքներով, ապա հավատացեք, որ նա արել է իր ուժերից ավելին, որպեսզի գոհունակություն տեսնի Ձեր աչքերում:
Երբ 4 և ավել տղաներ հավաքվում են միասին մի սեղանի շուրջ, սկսում են խոսել սպորտից կամ աշխատանքից: Երբ 4 կամ ավել աղջիկներ են հավաքվում մի սեղանի շուրջ, նրանք սկսում են խոսել տղաներից: