Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կմասնակցի «Ոսկե ծիրան» երևանյան տասներորդ միջազգային կինոփառատոնին, որը կանցկացվի հուլիսի 7–14–ը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։ «Ազնավուրը կմասնակցի կինոփառատոնին առաջին անգամ։ Մնացած հյուրերի և մասնակիցների ցուցակները ճշտվում են»,– ասաց նա։
«Ոսկե ծիրանի»' մամուլի հետ կապերի պատասխանատու Րաֆֆի Մովսիսյանն իր հերթին նշեց, որ հանրահայտ երգչի մասնակցության կապակցությամբ Ազնավուրի հրապարակում կբացվի նրա աստղը։