Ծնվել է Նաոմի Քեմփբելի երկրորդ երեխան։ 53-ամյա սուպերմոդելը հայտարարել է, որ տղա է ունեցել։

«Սիրելի՛ս, իմացիր, որ դու անչափ փայփայված ես եւ շրջապատված ես սիրով այն պահից, երբ դու մեզ պարգեւեցիր քո ներկայությամբ»,- գրել է նա Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար, որում նա օրորում է երեխային: «Իսկական պարգեւ Աստծո կողմից, օրհնիր: Բարի գալուստ, փոքրիկ» Երբեք ուշ չէ մայրանալու համար», - ավելացրել է նա:

Քեմփբելի առաջնեկը ծնվել է 2021 թվականի մայիսին։ «Սեւ հովազը» դեռ չի ասել՝ ինքնուրույն է ծննդաբերել դստերը, թե՞ փոխնակ մոր օգնությանն է դիմել, թեեւ անցյալ տարի հայտնել է, որ դստերը չի որդեգրել։ «Նա իմ երեխան է», - ասել է նա բրիտանական Vogue-ին 2022 թվականի փետրվարին: