Հարձակվող Լիոնել Մեսսին նկարահանվել է արգենտինական հայտնի Los Protectores հեռուստասերիալում և իր խաղով «զարմացրել» գործընկերներին։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Սերիալը կենտրոնանում է երեք ֆուտբոլային գործակալների վրա, ովքեր միավորվում են իրենց կարիերան փրկելու և սնանկությունից խուսափելու համար։ 36-ամյա խաղացողը հայտնվել է երկրորդ սեզոնի առաջին դրվագում, որտեղ գործակալները Փարիզում այցելում են Մեսսիին և առաջարկում երիտասարդ խաղացողներին աջակցելու նախաձեռնություն:
2021 թվականի օգոստոսին արգենտինացին «Բարսելոնայից» տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»: Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։