Երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովան լողազգեստով ցուցադրել է իր նիհար կազմվածքը։ Նա սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է համապատասխան լուսանկարով։

39-ամյա Աննա Սեդոկովան իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մարմնագույն մեկ կտորից լողազգեստով։ «Նրանց համար, ովքեր անհանգստանում են. Գնդակները տեղում են»,- լուսանկարի տակ ստորագրել է կատարողը՝ ակնարկելով, որ նիհարելուց հետո իր կուրծքն ու հետույքը չեն նվազել։

 

Մեկ շաբաթ առաջ Սեդոկովան խոստովանել է, որ նիհարել է 5 կգ այն բանից հետո, երբ լրագրողները քննադատել են իր կազմվածքը։ «Մինուս 5 կգ, քանի որ մամուլը մեկ ամիս առաջ գրեց, որ ես քաշի խնդիր ունեմ։ Շնորհակալություն։ Ես ուտում եմ օրը մեկ անգամ, բայց համեղ: Ես օրական առնվազն 12 հազար քայլ եմ անում, ամեն օր քայլերի քանակը ավելացնում եմ 100-ով։ Մարզվում եմ շաբաթական 5 անգամ։ Կախարդական հաբեր չկան: Միայն մի օր գալիս ես հայելու մոտ ու ասում. «Բավական է»,- գրել է նա։