Ամուսնությունը մոտավորապես սա է. տղամարդ, որը չի կարողանում քնել փակ պատուհանի տակ, եւ կին, որը չի կարողանում քնել բաց պատուհանի տակ:

Ամուսնությունը ծուղակ է, երբ տղան ու աղջիկը գցում են իրենց գլխին՝ կարծելով թե ծաղիկներ են բռնել:

Եթե մենք դադարում ենք գործել, դադարում ենք ապրել:

Որեւէ մեկի կենսագրությունը կարդալիս հիշեք, որ ճշմարտությունը երբեւէ չի հրապարակվում: Աստված միշտ ստեղծագործում է: Նա, ով գիտի՝ անում է, նա, ով չգիտի' սովորեցնում է ուրիշներին:

Թերթը տպագիր թուղթ է, որը չի նկատում տարբերությունը հեծանվի շուռ գալու եւ քաղաքակրթության փլուզման միջեւ: Եթե միայն ծնողները գիտակցեին, թե որքան են հոգնեցնում իրենց երեխաներին: Եթե մարդը չի սիրահարվում մինչեւ 40 տարեկան, դրանից հետո կարող է այլեւս չսիրահարվել:

Գեղեցկությունը 3 օրից նույնքան ձանձրացնում է, որքան' բարությունը: Ես չեմ սիրում կռվել, ես սիրում եմ հաղթել: Իդեալական սերը հնարավոր է միայն նամակագրությամբ:

Մենք իրավունք չունենք պահանջել երջանկություն' չարարելով այն: Ես կատակում եմ' ասելով ճշմարտությունը: Աշխարհում չկա ավելի ծիծաղելի բան:

Մեծ շնորհ է կարողանալ տանել մենակությունն ու հաճույք ստանալ: