Քանյե Ուեսթը չի կարողանում հանգիստ թողնել Փիթին և Քիմին։ Արդեն մեկ ամիս է ինչ նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են, իսկ Քիմի նախկին ամուսին՝ Քանյեն առիթը բաց չի թողնում հրապարակայնորեն ցածրացնելու Փիթին։

Այս անգամ նա հայտնել է իր մտավախությունը, թե ինչ կարող է տեղի ունենալ իր նախկին կնոջ հետ Փիթի հետ շփվելիս: Այս մասին տեղեկանում ենք «Peopletalk.ru» լրատվականից։

«Ես մտավախություն ունեմ, որ իմ երեխաների մայրը կարող է թմրանյութերից կախվածություն ունենալ Փիթի պատճառով։ Այդ տղան վերականգնողական կենտրոններում բուժվում է ամեն 2 ամիսը մեկ»,- ասում է Քանյեն։