«Լադանիվա» խումբը հաջողության է հասել միջազգային մրցանակաբաշխությունում։ Խումբը, ներկայացնելով Հայաստանը, «Music Moves Europe Awards» մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 

«Music Moves Europe Awards»-ը հիմնվել է Եվրոպական միության կողմից։ Դրա նպատակն է բացահայտել նորահայտ եվրոպացի արտիստներին եւ աջակցել նրանց միջազգային կարիերայի զարգացման հարցում: 

Մրցանակաբաշխության հաղթողներից յուրաքանչյուրը 10.000 եվրո է ստանում։ Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողի համար նախատեսվում է եւս 5․000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային կտրոն: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողի համար 5․000 եվրո գումարային մրցանակ է նախատեսված:

Ի դեպ, այս տարի մրցանակի 15 արտիստ էր հավակնում։