Իսլանդացի լուսանկարիչ և ճանապարհորդ Հորդուր Քրիստլայֆսոնը ֆիքսել է Իսլանդիայում ծիածանագույն անսովոր ամպերը և զարմացրել համացանցի օգտատերերին: Տղամարդը նկարները տեղադրել է Instagram-ի իր օգտահաշվում:

Նա երկնքում տեսել է անոմալ մի երևույթ՝ բևեռային ստրատոսֆերային ամպեր, որոնք կոչվում են նաև «մարգարտյա» ամպեր: Նրա խոսքով, նման բնական երևույթը տեղի է ունենում շատ հազվադեպ և միայն Արկտիկայի շրջաններում. այն կարելի է դիտել ձմռանը և մայրամուտին:

Քրիստլայֆսոնը բացատրել է, որ ամպերը ձևավորվում են գետնի մակարդակից 15-30 կմ բարձրության վրա, մինուս 70-ից մինչև մինուս  90 աստիճան ջերմաստիճանում:

Հրապարակումը հիացմունք և զարմանք է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում: «Անհավանական», «Շատ գեղեցիկ նկարներ են», «Ինչպիսի բնապատկեր» - մեկնաբանել են նրանք: