Երգահան Ավետ Բարսենյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով բազմաթիվ հայտնիներ, այդ թվում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակային շնորհավորել են նրան։

Նազենին Ավետ Բարսեղյանի հետ լուսանկար է հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում ու գրել․ «Մենք հող ու ջուր ենք. այդքան տարբեր ու այդքան նույնը, իրար հետ, իրար համար: Ավետի սիրտը վարած հողի պես է. բարու եւ սիրո սերմեր ցանես ու ջրես, միշտ սիրո ծառեր կաճեն, դրախտային պտուղներ ու հաց, իր գրի պես կյանք տվող հաց: Թե ժամանակին չջրես՝ տատասկոտ ու չոր կդառնա, ճաք կտա, կտխրի....

Ավետ ջան, իմ բարեբեր ու բանասեր, բանաստեղծիդ անսպառ սիրտդ միշտ տեղ ունի սիրո ու ներումի, ու էդպես էլ տեղ չունեցավ չարի ու նվազկոտի համար, բամբասչու ու տկարի համար: Լայն ես, սահմաններից անդին ու հավերժ բարի բերք տվող՝ ստեղծող:

Ծնունդդ շնորհավոր, իմ տղա, քեզ պես որդի ունեցողն օրհնյալ է: Քեզ պես ընկեր ունեցողը՝ օրհնված ու բախտավոր: Քեզ պես հայրենակից ունենալը՝ անհրաժեշտություն:

Հ.Գ. Քեզ շնորհավորելիս էդպես էլ չսովորեցի կարճ գրել, դու «կարճ»-ի մեջ տեղավորվողը չես ախր, քո պարագիծը վերջ չունի...

Անսահմանների մեջ ծնված ջան, շնորհավո՜ր...»։