BRAVO.am-ն այս փետրվարին տեղեկացրեց, որ էպոտաժի թագուհի ու “հրեշների մայր” Լեդի Գագան հոդացավերի պատճառով չի կարողանում քայլել եւ հետաձգել է “Born this Ball” խորագրով մի շարք համերգներ:

 

“Շատ եմ ցավում, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ: Որոշ ժամանակ ինձ հաջողվեց թաքցնել հոդացավերս ու տարբեր շոուների ընթացքում ստացած վնասվածքներս, բայց այս ամսվա ընթացքում իմ վիճակը կտրուկ վատացել է: Աղաչում եմ միայն, որ ցավը չքվի”,-գրել էր երգչուհին:

 

Վիրահատությունից հետո Լեդի Գագան տեղաշարժվում էր անվասայլակով եւ միայն վերջերս ոտքի է կանգնել: Պապարացիները նրան լուսանկարել են յոգայի սրահ մտնելիս: Երգչուհին հյուծված տեսք ունի, դեմքն էլ այտուցված է: Հատկանշական է, որ նա ցածրակրունկ կոշիկնեով է եւ բավական մարդկային հագուստով: