85 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Կլոդ Բրասերը, հայտնում է RTL հեռուստաալիքը։
Նա մահացել է՝ ընտանիքով շրջապատված։ Մահվան հստակ պատճառը չի նշվում, սակայն, ըստ լրատվամիջոցների տվյալների՝ նա մահացել է կորոնավիրուսի հետեւանքով։
Բրասերի կնքահայրը գրող Էռնեստ Հեմինգուեյն է եղել, դերասանը նկարահանվել է Ժան Լյուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի եւ այլ հայտնի ռեժիսորների ֆիլմերում։ Սոֆի Մարսոյի հետ խաղացել է Կլոդ Պինոտոյի «Բում» եւ «Բում 2» ժապավեններում։
Դերասանը «Սեզար» կինոմրցանակաաբաշխության կրկնակի դափնեկիր է։